Պնդումներ` որոնց հետ համամիտ եմ. 1.Դատել, թե ինչպես է աշխատում մտածողությունը կամ ուղեղը դիագրամի մի քանի կորերի հիման վրա նույնն է, թե օվկիանոսի բնակիչների մասին դատենք հինգ դույլ ջուր ուսումնասիրելու միջոցով: 2.Մարդկանց մտքերի և մտածողության մասին ավելին փորձել իմանալու համար մեր բացահայտման մեջ պետք է լինենք շատ զգույշ և համեստ: 3.Երեխաները հետաքրքիր արարածներ են և արժե նրանց ուշադրություն դարձնել: 4.Եթե ավելի լավ հասկանանք այն միջոցները, պայմաներն ու հոգեվիճակը, որոնց առկայության դեպքում երեխաները աենից լավ են սովորում, և դպրոցը վերածենք այդպիսի միջավայրի, որտեղ նրանք հնարավորություն կունենան օգտագործելու և զարգացնելու իենց բնորոշ մտածողության և ուսուցման բնական ոճը, ապա մենք կկանխենք սյս դժբախտություննդրի մեծ մասը: 5.Անգամ ամենախելացի, ինքնադիտողական մեծ պաշարով օժտված ազնիվ մարդուն շատ տարիներ կպահանջվեն, որ հասկանա իր գլխում տեղի ունեցող երևույթների ամենաչնչին մասն անգամ: Պնդումներ, որոնց հետ համամիտ չեմ. 1Մտածողության որոշ տեսակների համար մենք օգտվում ենք մի կիսագնդից, իսկ մյուս կիսագունդը պատասխանատու է մտածողության այլ տեսակների հաար: 2.Դպրոցներն ավելի շատ են կառչում այն սխալ գաղափարից, որ կրթությունն ու ուսուցումը արտադրական գործընթացներ են, որոնք պետք է պլանավորել մինչև մանրագույն դետալները և պարտադրել պասիվ ուսուցիչներին ու առավել պասիվ աշակերտներին:(Ըստ իս անկախության սերունդը չի կարող պասիվ լինել):