5-օրյա Արատեսյան ճամբարի ամփոփում

22B5BAAA-D1A4-4B3A-9ABD-C6F1D789F385.jpeg

 Արատեսի վանք ՝ Եղեգիս գետի Արատեսի վտակի ափին

Ապարանի, Աշտարակի, Արցախի սովորողների հետ սեբաստացիների համատեղ Արատեսյան ճամբարը թողեց լավ ու բարի, անմոռանալի հիշողություններ։ Արատեսը կարճ ժամանակում ճամբարականների համար դարձավ հարազատ վայր, որտեղից չէին ուզում հեռանալ։ Արատեսում գիշերելուց հետո, հաջորդ օրը առավոտյան մեզ սպասվում էր Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը։ Սմբատ իշխանի կառուցած այդ անառիկ բերդի մնացորդները գտնվում են Արտաբույնք (նախկին Եղեգիս) գյուղից արևելք։

Ճանապարհը երկար էր, իսկ կիզիչ արևն ու շոգը ավելի էին դժվարացնում այն։Սակայն ընկերական ջերմ մթնոլորտն ու միմյանց օգնելու պատրաստակամությունը նպաստեցին բարձունքի հեշտ հաղթահարմանը։

Հաջորդ օրը հրաշալի դարձրեց լողը Եղեգիս գետի վտակ Արատես գետում։Ապա մենք ծանոթացանք Արատեսի հրաշք վանքին։ Ըստ ուսումնասիրությունների `եկեղեցին հիմնվել է մինչեւ 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Վաղագույն գրավոր վկայությունը թվագրվում է IX դարով։ Եկեղեցին վերականգնելու անհագուրդ ցանկությամբ մենք վերադարձանք մեր կացարան։ Առջևում մեզ սպասվում էր քայք դեպի Գողթանիկի ջրվեժ: Ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում էր երգն ու պարը։ Բոլորս կտրվել էինք իրականությունից եւ լիարժեք վայելում էինք Արատեսյան առօրյայի յուրաքանչյուր վայրկյանը։ Վերադարձի ճանապարհին մենք այցելեցինք Արենիի «Թռչունների քարանձավը», ապա Մոմիկի հրաշք Նորավանքը։

Արատեսյան 5-օրյա ճամբարը ֆոտոպատումով.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s