Բարձրանում ենք Արագած…

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին, հրավիրում ենք Արագածի գագաթ` գիտելիքի օրը  միասին նշելու համար: Մասնակցել կարող են ավագ դպրոցի սովորողները, շրջանավարտներ, դասավանդողներ, ծնողներ, բոլոր նրանք, ովքեր գիտելիքի ծարավ են:

Շարժվում ենք ժամը 8:00-ին , Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:

Продолжить чтение «Բարձրանում ենք Արագած…»

Ապարանի բարձունքներում

Սեպտեմբերի 2-6

Բարձունքի հաղթահարում սեպտեմբերի 21

Նպատակը՝  հայրենագիտական, ճանաչողական, ուսումնական

Մմիջավայրը՝ Արագածոտն մարզի Ապարան համայնք, քաղաք Ապարան, գյուղ Լուսագյուղ

Ընթացքը՝ սեպտեմբերի 2-6 նախագծային շաբաթվա ընթացքում նախագծի ներկայացում սովորողներին,  նախապատրաստական նյութերի ուսումնասիրություն, հրապարակումներ բլոգներում

Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ

Սեպտեմբերի 21

Արդյունքում՝ ուսումնական նյութեր, ֆոտոշարեր, պատումներ

Պատասխանատուներ ՝ Հայկուհի Ղևոնդյան,Ազնիվ Գալստյան

 

Մասնակիցներ ՝

Օգոստոսյան մանկավարժական աշխատանքային հավաք՝ օտար լեզու և հասարակագիտություն դասավանդողների համար։

44B0D0C8-4059-436E-8767-2780BD284A55.jpeg  Այսօր կայացավ մանկավարժական աշխատանքային հավաք՝ օտար լեզուներ և հասարակագիտություն դասավանդողների համար։ Դասընթացի կազմակերպիչն էր անգլերենի բազմափորձ դասավանդող Յուրա Գանջյալյանը։ Հավաքի ընթացքում դասավանդողները ներկայացրեցին իրենց նախագծերը, դրանց ընթացքն ու արդյունքները։ Օտար լեզվի դասավանդողները ներկայացրեցին նաև իրենց մասանագիտական համապատասխանությունը կրթահամալիրի ներկայացվող պահանջներին։

5-օրյա Արատեսյան ճամբարի ամփոփում

22B5BAAA-D1A4-4B3A-9ABD-C6F1D789F385.jpeg

 Արատեսի վանք ՝ Եղեգիս գետի Արատեսի վտակի ափին

Ապարանի, Աշտարակի, Արցախի սովորողների հետ սեբաստացիների համատեղ Արատեսյան ճամբարը թողեց լավ ու բարի, անմոռանալի հիշողություններ։ Արատեսը կարճ ժամանակում ճամբարականների համար դարձավ հարազատ վայր, որտեղից չէին ուզում հեռանալ։ Արատեսում գիշերելուց հետո, հաջորդ օրը առավոտյան մեզ սպասվում էր Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը։ Սմբատ իշխանի կառուցած այդ անառիկ բերդի մնացորդները գտնվում են Արտաբույնք (նախկին Եղեգիս) գյուղից արևելք։

Ճանապարհը երկար էր, իսկ կիզիչ արևն ու շոգը ավելի էին դժվարացնում այն։Սակայն ընկերական ջերմ մթնոլորտն ու միմյանց օգնելու պատրաստակամությունը նպաստեցին բարձունքի հեշտ հաղթահարմանը։

Հաջորդ օրը հրաշալի դարձրեց լողը Եղեգիս գետի վտակ Արատես գետում։Ապա մենք ծանոթացանք Արատեսի հրաշք վանքին։ Ըստ ուսումնասիրությունների `եկեղեցին հիմնվել է մինչեւ 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Վաղագույն գրավոր վկայությունը թվագրվում է IX դարով։ Եկեղեցին վերականգնելու անհագուրդ ցանկությամբ մենք վերադարձանք մեր կացարան։ Առջևում մեզ սպասվում էր քայք դեպի Գողթանիկի ջրվեժ: Ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում էր երգն ու պարը։ Բոլորս կտրվել էինք իրականությունից եւ լիարժեք վայելում էինք Արատեսյան առօրյայի յուրաքանչյուր վայրկյանը։ Վերադարձի ճանապարհին մենք այցելեցինք Արենիի «Թռչունների քարանձավը», ապա Մոմիկի հրաշք Նորավանքը։

Արատեսյան 5-օրյա ճամբարը ֆոտոպատումով.

Արատեսյան ճամբար: Օր առաջին

97EA8E19-9F79-4815-B31F-E3B8E05C6C9E.jpegՀավաքվելով մայր դպրոցի բակում` առավոտյան 10:00 սկսեցինք մեր ուղին դեպի Արատես՝ : Մեր առաջին կանգառն եղավ Հայրիվանքը` մեր կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լճի ափին: Продолжить чтение «Արատեսյան ճամբար: Օր առաջին»

«Քարափիդ ծերպ ու ծունկից՝ արևի հոտ է գալիս». Սահյանական ընթերցումներ

Օգոստոսի 16-18

Ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում

արատես

Օգոստոսի 17

  • Սահյանական ընթերցումներ(Քո ձյունագեղ բարձունքից արևի հոտ է գալիս, քո շրթունքները հայաստանոտ են, երդիկն ի վար…)
  • Անդրադարձ- քննարկում՝  բնությունը սահյանական բանաստեղծություններում
  • Զրույց ճամբարականների հետ՝ բնության գեղեցկության և այն պահպանելու անհրաժեշտության մասին
  •  ստեղծագործական տրամադրության ձևավորում

Խշշանով հարսանիք

IMG-1239Մանկավարժական ճամբարին մասնակցելու օրերին տեղեկացա, որ  կրթահամալիրում  «գետը բնակավայրում» նախագծով  Ազնիվը իրականացնում է իր «Խշշանով հարսանիք» նախագիծը Աշտարակում, և որոշեցի մասնակցել։ Տպավորություններս աննկարագրելի էին։ Քայլեցինք Խշշանով դեպի  մայր առու, որը կոչում են  Ականատեսի առու՝ մի խումբ աշակերտների, ուսուցիչների հետ։ Քայքի ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում էր երգն ու պարը։ Առուն մեզ տարավ և հասցրեց Քասախ։ Ջրի խշշոցը, մեր առջև բացված վերերկրային գեղեցկությունը մեզ կտրեց մեր առօրյայից և տեղափոխեց ուրիշ աշխարհ։ Ապա մեզ սպասում էր իսկական ծիսական հարսանիք Պերճ Պռոշյանի տուն- թանգարանում։IMG-1194.JPGIMG-1204.JPGIMG-1220