Մանկավարժական ճամբար 21․06․2019

300px-The_Holy_Trinity_Church,_Malatia-Sebastia_district,_Yerevan,_ArmeniaԵկեղեցի ․ վայր , որտեղ կարող ես կտրվել առօրյա հոգսերից, վերլուծել ինքդ քեզ, ինքնամաքրվել։ Ահա այս հրաշք վայրից էլ սկսվեց մեր օրը։ Երգեցինք պատարագից հատվածներ՝ մեր սիրելի ընկեր Մարիամի օգնությամբ։ Ապա ճանապարհ ընկանք դեպի Նոր դպրոց, որտեղ մեզ սպասվում էր հաճելի զրույց տիար Գևորգի հետ, որի հետ աշխատում ենք նաև հեռավար, ուսումնասիրում ենք Ջոն Հոլթի « Մանկական հաջողությունների երաշխիքը» և Սեմյոն Սոլովեյչիկի մի քանի հոդվածներ։ Продолжить чтение «Մանկավարժական ճամբար 21․06․2019»

Ջոն Հոլթի Մանկական հաջողությունների երաշխիքը

<<Խաղեր և փորձեր>> բաժին                                                                                                                                                                                                                                                                                    Ջոն Հոլթը պատմում է   Լիզայի՝  տասնվեցամսական խելացի ու համարձակ մի երեխա մասին։Նա սիրում է տարբեր իրերի ձեռք տալ և երկար զբաղվել դրանցով, զարմանալիորեն խելամիտ է. կարողանում է պտուտակներն ու այլ մանր առարկաներ հագցնել դրանց համար նախորոշված անցքերում: Գուցե փոքրիկ երեխաները մեր պատկերացրածի պես բնավ էլ անճարակ չեն։ Լիզայի սիրած խաղերից մեկը իմ գրպանից գնդիկավոր գրիչը հանելը, ապա դրա կափարիչը հագցնելն ու հանելն է: Продолжить чтение «Ջոն Հոլթի Մանկական հաջողությունների երաշխիքը»

Մանկավարժական ճամբար20․06․2019

Առավոտյան մաքուր օդ  և մտերմիկ զրույց Մարիետ Սիմոնյանի հետ։ Վերջինիս հետ նաև աշխատում ենք հեռավար և ուսումնասիրում ենք Ջանի Ռոդարի ստեղծագործական հնարքները։ Այսօրվա լողի պարապմունքին չկարողացա ցավոք մասնակցել, բայց անպայման կլրացնեմ։ Օրը եզրափակեցինք ագարակ այցելությամբ, որտեղ մեզ հաճելի անակնկալ էր սպասում․ պոնին ձագուկ էր ունեցել։ Ընկեր Անահիտի հետ բլոգավարության հետ կապված հարցերը քննարկելուց հետո էլ ավարտեցինք։

Սեմյոն Սոլովեյչիկ ԵՐԵՍԱՌԱԾ ԵՐԵԽԱՆԵ՞Ր

Ինձ համար հիմնական դրույթը այն է ,որ երջանիկ, խնամված ,կերակրված երեխան ամենևին էլ եսասեր չի դառնում: Երես առած երեխա չի նշանակում կամակոր երեխա:                   Իմ տղաս հինգ տարեկան է և շրջապատված է անսահման սիրով: Նրա ցանկությունները աշխատում ենք կատարել բոլորս, բայց իր շրջապատում նա բոլորովին էգոիստ չէ: Շատ հարցերի շուրջ անընդհատ զրուցում եմ իր հետ , բայց անպայման ինքն իր կարծիքը հայտնում է: Շատ ակտիվ է և չեմ փորձում խանգարել նրան ,այլ ընդհակառակը փորձում եմ նրա շփումը այլ  երեխաների հետ  ավելացնել, որպեսզի նա դժվարություններ չունենա մարդկային փոխհարաբերություններում:

Ջոն Հոլթի«Մանկական հաջողությունների երաշխիքը»

Պնդումներ` որոնց հետ համամիտ եմ.                                                                                         1.Դատել, թե ինչպես է աշխատում մտածողությունը կամ ուղեղը դիագրամի մի քանի կորերի հիման վրա նույնն է, թե օվկիանոսի բնակիչների մասին դատենք հինգ դույլ ջուր ուսումնասիրելու միջոցով:                                                                                                                                2.Մարդկանց մտքերի և մտածողության մասին ավելին փորձել իմանալու համար մեր բացահայտման մեջ պետք է լինենք շատ զգույշ և համեստ:                                                3.Երեխաները հետաքրքիր արարածներ են և արժե նրանց ուշադրություն դարձնել:                          4.Եթե ավելի լավ հասկանանք այն միջոցները, պայմաներն ու հոգեվիճակը, որոնց առկայության դեպքում երեխաները աենից լավ են սովորում, և դպրոցը վերածենք այդպիսի միջավայրի, որտեղ նրանք հնարավորություն կունենան օգտագործելու և զարգացնելու իենց բնորոշ մտածողության և ուսուցման բնական ոճը, ապա մենք կկանխենք սյս դժբախտություննդրի մեծ մասը:      5.Անգամ ամենախելացի, ինքնադիտողական մեծ պաշարով օժտված ազնիվ մարդուն շատ տարիներ կպահանջվեն, որ հասկանա իր գլխում տեղի ունեցող երևույթների ամենաչնչին մասն անգամ:                                                                                                                                    Պնդումներ, որոնց հետ համամիտ չեմ.                                                                           1Մտածողության որոշ տեսակների համար մենք օգտվում ենք մի կիսագնդից, իսկ մյուս կիսագունդը պատասխանատու է մտածողության այլ տեսակների հաար:                             2.Դպրոցներն ավելի շատ են կառչում այն սխալ գաղափարից, որ կրթությունն ու ուսուցումը արտադրական գործընթացներ են, որոնք պետք է պլանավորել մինչև մանրագույն դետալները և պարտադրել պասիվ ուսուցիչներին ու առավել պասիվ աշակերտներին:(Ըստ իս անկախության սերունդը չի կարող պասիվ լինել):

Մանկավարժական ճամբար (19.06.2019)

Առավոտյան քանդակ` իդեալական և տպավորիչ օրվա սկիզբ: Քանդակին մենք փոխանցեցինք մեր էմոցիաները, պատկերացումները, իսկ քանդակի հետ աշխատանքը հոգևոր ներդաշնակութուն տվեց մեզ:

Ապա կրկին ժողովրդական օպերա հիասքանչ Մարիամ Մնացականյանի հետ, իսկ շախմատի պարապմուքը իսկական մարզանք էր էր մեր ուղեղների համար:Այս ամենի ժամանակ կրկին մեզ հետ էր հիանալի Անահիտ Հարությունյանը:

Մուտք կրթահամալիր18.06.2019

Բնության գրկում սկսեցինք մեր պարապմունքը «Իմացումի հրճվանք» ծրագրով: Մաքուր օդն ու անկաշկանդ և բովանդակալից զրույցը ազդարարեցին բեղուն օրվա սկիզբը: Դասընթացավարի հետ քննարկեցինք մի շարք հարցեր, խոսեցինք գնահատման մասին, որը պետք է միտված լինի ոչ թե ընկճելու, այլ խրախուսելու աշակերտին:Ապա լողի , ժողովրդական օպերայի պարապմունքներն էին, որտեղ ևս ,շնորհիվ բարեխիղճ և պատասխանատու ղեկավարների ,շատ տպավորվեցինք:

Վերջում ացելեցինք ագարակ, ծանոթացանք կենդանիներ հետ: Շատ սիրեցի ձիերին(հատկապես Խզբզին):Ամբողջ ընթացքում մեզ ուղեկցեց ընկեր Անահիտը, որը անտրտունջ և սիրով տալիս էր մեր հարցերի պատասխանները:

Լեզվագործունեություն, մանկական ստեղծագործություն(առաջադրանք)

Երեխաները օժտված են անընդհատ ստեղծագործելու ունակությամբ:Կարելի է ամեն օր զարմանալ նրանց անսպառ երևակայությամբ: Հեքիաթն ավելի տպավորիչ դարձնելու համար կարելի է նրանց պատմել երկու տարբեր հեքիաթներ, ապա ըստ ընտրության երեխաները պետք է տիկնիկային թատրոնի միջոցով բեմադրեն դրանք : Երեխաներին պետք է հնարավորություն տալ բեմադրել յուրովի, իսկ խմբի մյուս մասնակիցները պետք է վերլուծեն , թե որ հատվածն էր փոխված, ապա առաջարկեն իրենց տարբերակները: Դա հնարավորություն կտա երեխաներին զարգացնել երևակայությունը, արտահայտել սեփական կարծիքը, դատողություններ կատարել։

Ջանի Ռոդարի ստեղծագործական հնարքները կարելի է կիրառել ամեն օր, ամեն իրավիճակում։

 

Երկու օր գյուղում

Նախատեսված է անցկացնել ավագ դպրոցի աշակերտների հետ։

Նպատակը՝ հայրենագիտական, ուսումնական, ճանաչողական, հասարակագիտական

Խնդիրները՝ տվյալ գյուղի աշակերտների հետ փորձի փոխանակման միջոցով փորձել վերհանել գյուղական կյանքի խնդիրներն ու առավելությունները։Նաև ավելի ճանաչելի դարձնել իրենց իսկ հայրենիքը։

Միջավայրը՝ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղ

https://www.facebook.com/ethnovillagearabel/?epa=SEARCH_BOX

Ընթացքը՝ առաջին օրը նախատեսում եմ այց գյուղ, որի ընթացքում աշակերտները կծանոթանան գյուղի դպրոցի աշակերտների հետ, կազմակերպել 1 ժամանոց քննարկում <<կանանց դերը գյուղում և քաղաքում >>թեմայով, ապա գյուղի աշակերները կծանոթացնեն Սեբաստացիներին իրենց գյուղի հետ։ Աշակերտները հնարավորություն կստանան անձամբ մասնակից լինելու թոնիր վառելու, լավաշ թխելու, անասուններին կերակրելու, կաթ կթելու, պանիր պատրաստելու և այլ գործընթացներին։Օրը կավարտվի խարույկի շուրջ ժողովրդական երգ ու պարով, ապա Սեբաստացիները կգիշերեն գյուղի իրենց հասակակիցների տներում։

Երկրորդ օրը նախատեսվում է կազմակերպել ձկնորսություն, ապա այցելել Ապարան քաղաք ,որտեղ հունիսի 1-22 կազվակերպվել է միջազգային 2-րդ սիմպոզիումը, որին մասնակցելու  համար Հայաստան էին ժամանել  20 քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից։ Այստեղ երեխաները հնարավորություն կունենան  զարգացնելու գեղագիտական ճաշակ։ Սիմպոզիումը կայանալու է Ապարանի <<Վերածնունդ>> հուշահամալիրում(ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան), որտեղ ամփոփված է նաև Դրոյի աճյունը։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80_(%D4%B1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6)

Իմ տպավորություննրը վերապատրաստման դասաընթացից

Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այս գեղեցիկ դասընթացի կազմակերպման համար, հատկապես ընկեր Նվարդին` այս օրերին ցուցաբերած համբերության և նվիրումի համար:  Այս չորս օրերը մեզ հնարավորություն տվեցին ծանոթանալու բլոգային ուսուցմանը, հասկանալ `ինչպես պետք է կազմել ուսուցման նախագծեր:


08ED156C-7FFF-48F7-ABC2-EE74D90643C2