Մանկավարժական ճամբարի հաշվետվություն

IMG-123908ED156C-7FFF-48F7-ABC2-EE74D90643C2 Ես Ապարանից եմ, աշխատում եմ  Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ ։ Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, հատկապես երեխաներին։ Առաջին անգամ կրթահամալիր ոտք դրեցի մեկ տարի առաջ, երբ աղջկաս երգի խումբը հրավեր ստացավ մասնակցելու կրթահամալիրում իրականացվող «Հարիսայի փառատոնին»։ Продолжить чтение «Մանկավարժական ճամբարի հաշվետվություն»

Մանկավարժական ճամբար 21․06․2019

300px-The_Holy_Trinity_Church,_Malatia-Sebastia_district,_Yerevan,_ArmeniaԵկեղեցի ․ վայր , որտեղ կարող ես կտրվել առօրյա հոգսերից, վերլուծել ինքդ քեզ, ինքնամաքրվել։ Ահա այս հրաշք վայրից էլ սկսվեց մեր օրը։ Երգեցինք պատարագից հատվածներ՝ մեր սիրելի ընկեր Մարիամի օգնությամբ։ Ապա ճանապարհ ընկանք դեպի Նոր դպրոց, որտեղ մեզ սպասվում էր հաճելի զրույց տիար Գևորգի հետ, որի հետ աշխատում ենք նաև հեռավար, ուսումնասիրում ենք Ջոն Հոլթի « Մանկական հաջողությունների երաշխիքը» և Սեմյոն Սոլովեյչիկի մի քանի հոդվածներ։ Продолжить чтение «Մանկավարժական ճամբար 21․06․2019»

Մանկավարժական ճամբար20․06․2019

Առավոտյան մաքուր օդ  և մտերմիկ զրույց Մարիետ Սիմոնյանի հետ։ Վերջինիս հետ նաև աշխատում ենք հեռավար և ուսումնասիրում ենք Ջանի Ռոդարի ստեղծագործական հնարքները։ Այսօրվա լողի պարապմունքին չկարողացա ցավոք մասնակցել, բայց անպայման կլրացնեմ։ Օրը եզրափակեցինք ագարակ այցելությամբ, որտեղ մեզ հաճելի անակնկալ էր սպասում․ պոնին ձագուկ էր ունեցել։ Ընկեր Անահիտի հետ բլոգավարության հետ կապված հարցերը քննարկելուց հետո էլ ավարտեցինք։

Մանկավարժական ճամբար (19.06.2019)

Առավոտյան քանդակ` իդեալական և տպավորիչ օրվա սկիզբ: Քանդակին մենք փոխանցեցինք մեր էմոցիաները, պատկերացումները, իսկ քանդակի հետ աշխատանքը հոգևոր ներդաշնակութուն տվեց մեզ:

Ապա կրկին ժողովրդական օպերա հիասքանչ Մարիամ Մնացականյանի հետ, իսկ շախմատի պարապմուքը իսկական մարզանք էր էր մեր ուղեղների համար:Այս ամենի ժամանակ կրկին մեզ հետ էր հիանալի Անահիտ Հարությունյանը:

Մուտք կրթահամալիր18.06.2019

Բնության գրկում սկսեցինք մեր պարապմունքը «Իմացումի հրճվանք» ծրագրով: Մաքուր օդն ու անկաշկանդ և բովանդակալից զրույցը ազդարարեցին բեղուն օրվա սկիզբը: Դասընթացավարի հետ քննարկեցինք մի շարք հարցեր, խոսեցինք գնահատման մասին, որը պետք է միտված լինի ոչ թե ընկճելու, այլ խրախուսելու աշակերտին:Ապա լողի , ժողովրդական օպերայի պարապմունքներն էին, որտեղ ևս ,շնորհիվ բարեխիղճ և պատասխանատու ղեկավարների ,շատ տպավորվեցինք:

Վերջում ացելեցինք ագարակ, ծանոթացանք կենդանիներ հետ: Շատ սիրեցի ձիերին(հատկապես Խզբզին):Ամբողջ ընթացքում մեզ ուղեկցեց ընկեր Անահիտը, որը անտրտունջ և սիրով տալիս էր մեր հարցերի պատասխանները:

Իմ տպավորություննրը վերապատրաստման դասաընթացից

Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այս գեղեցիկ դասընթացի կազմակերպման համար, հատկապես ընկեր Նվարդին` այս օրերին ցուցաբերած համբերության և նվիրումի համար:  Այս չորս օրերը մեզ հնարավորություն տվեցին ծանոթանալու բլոգային ուսուցմանը, հասկանալ `ինչպես պետք է կազմել ուսուցման նախագծեր:


08ED156C-7FFF-48F7-ABC2-EE74D90643C2