Բարձրանում ենք Արագած…

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին, հրավիրում ենք Արագածի գագաթ` գիտելիքի օրը  միասին նշելու համար: Մասնակցել կարող են ավագ դպրոցի սովորողները, շրջանավարտներ, դասավանդողներ, ծնողներ, բոլոր նրանք, ովքեր գիտելիքի ծարավ են:

Շարժվում ենք ժամը 8:00-ին , Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:

Продолжить чтение «Բարձրանում ենք Արագած…»

Ապարանի բարձունքներում

Սեպտեմբերի 2-6

Բարձունքի հաղթահարում սեպտեմբերի 21

Նպատակը՝  հայրենագիտական, ճանաչողական, ուսումնական

Մմիջավայրը՝ Արագածոտն մարզի Ապարան համայնք, քաղաք Ապարան, գյուղ Լուսագյուղ

Ընթացքը՝ սեպտեմբերի 2-6 նախագծային շաբաթվա ընթացքում նախագծի ներկայացում սովորողներին,  նախապատրաստական նյութերի ուսումնասիրություն, հրապարակումներ բլոգներում

Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ

Սեպտեմբերի 21

Արդյունքում՝ ուսումնական նյութեր, ֆոտոշարեր, պատումներ

Պատասխանատուներ ՝ Հայկուհի Ղևոնդյան,Ազնիվ Գալստյան

 

Մասնակիցներ ՝

«Քարափիդ ծերպ ու ծունկից՝ արևի հոտ է գալիս». Սահյանական ընթերցումներ

Օգոստոսի 16-18

Ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում

արատես

Օգոստոսի 17

  • Սահյանական ընթերցումներ(Քո ձյունագեղ բարձունքից արևի հոտ է գալիս, քո շրթունքները հայաստանոտ են, երդիկն ի վար…)
  • Անդրադարձ- քննարկում՝  բնությունը սահյանական բանաստեղծություններում
  • Զրույց ճամբարականների հետ՝ բնության գեղեցկության և այն պահպանելու անհրաժեշտության մասին
  •  ստեղծագործական տրամադրության ձևավորում

Խշշանով հարսանիք

IMG-1239Մանկավարժական ճամբարին մասնակցելու օրերին տեղեկացա, որ  կրթահամալիրում  «գետը բնակավայրում» նախագծով  Ազնիվը իրականացնում է իր «Խշշանով հարսանիք» նախագիծը Աշտարակում, և որոշեցի մասնակցել։ Տպավորություններս աննկարագրելի էին։ Քայլեցինք Խշշանով դեպի  մայր առու, որը կոչում են  Ականատեսի առու՝ մի խումբ աշակերտների, ուսուցիչների հետ։ Քայքի ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում էր երգն ու պարը։ Առուն մեզ տարավ և հասցրեց Քասախ։ Ջրի խշշոցը, մեր առջև բացված վերերկրային գեղեցկությունը մեզ կտրեց մեր առօրյայից և տեղափոխեց ուրիշ աշխարհ։ Ապա մեզ սպասում էր իսկական ծիսական հարսանիք Պերճ Պռոշյանի տուն- թանգարանում։IMG-1194.JPGIMG-1204.JPGIMG-1220

Երկու օր գյուղում

Նախատեսված է անցկացնել ավագ դպրոցի աշակերտների հետ։

Նպատակը՝ հայրենագիտական, ուսումնական, ճանաչողական, հասարակագիտական

Խնդիրները՝ տվյալ գյուղի աշակերտների հետ փորձի փոխանակման միջոցով փորձել վերհանել գյուղական կյանքի խնդիրներն ու առավելությունները։Նաև ավելի ճանաչելի դարձնել իրենց իսկ հայրենիքը։

Միջավայրը՝ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղ

https://www.facebook.com/ethnovillagearabel/?epa=SEARCH_BOX

Ընթացքը՝ առաջին օրը նախատեսում եմ այց գյուղ, որի ընթացքում աշակերտները կծանոթանան գյուղի դպրոցի աշակերտների հետ, կազմակերպել 1 ժամանոց քննարկում <<կանանց դերը գյուղում և քաղաքում >>թեմայով, ապա գյուղի աշակերները կծանոթացնեն Սեբաստացիներին իրենց գյուղի հետ։ Աշակերտները հնարավորություն կստանան անձամբ մասնակից լինելու թոնիր վառելու, լավաշ թխելու, անասուններին կերակրելու, կաթ կթելու, պանիր պատրաստելու և այլ գործընթացներին։Օրը կավարտվի խարույկի շուրջ ժողովրդական երգ ու պարով, ապա Սեբաստացիները կգիշերեն գյուղի իրենց հասակակիցների տներում։

Երկրորդ օրը նախատեսվում է կազմակերպել ձկնորսություն, ապա այցելել Ապարան քաղաք ,որտեղ հունիսի 1-22 կազվակերպվել է միջազգային 2-րդ սիմպոզիումը, որին մասնակցելու  համար Հայաստան էին ժամանել  20 քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից։ Այստեղ երեխաները հնարավորություն կունենան  զարգացնելու գեղագիտական ճաշակ։ Սիմպոզիումը կայանալու է Ապարանի <<Վերածնունդ>> հուշահամալիրում(ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան), որտեղ ամփոփված է նաև Դրոյի աճյունը։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80_(%D4%B1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6)

Հաղթանակած մայիս

Նախատեսված է 13-14, նաև ավելի բարձր տարիքային խմբի համար, 8-րդ և բարձր դասարանների աշակերտների համար

 

Մասնակիցները՝ 8-9-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը՝  աշակերտներին ծանոթացնել մայիսյան հերոսամարտերին, Շուշիի ազատագրմանը և Հայրենական Մեծ պատերազմում տարած փայլուն հաղթանակին։

Խնդիրը՝       Նպաստել աշակերտների մոտ հայրենասիրության ձևավորմանը։ Продолжить чтение «Հաղթանակած մայիս»