Մանկական հաջողությունների երաշխիքը․ Ջոն Հոլթ

Լիզան մտապահում և սիրում է օգտագործել զգացմունքային լարվածություն պարունակող արտահայտություններ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ես առաջին անգամ նրանից լսեցի. «Արդարացի չէ», «Ինչպես եմ այստեղ կեղտոտել», «Ինձ հունից մի’ հանիր» և «Վերջացրո’ւ»: Այս ամենն ասվում էր ստրեսի ու գրգռման պահին: Продолжить чтение «Մանկական հաջողությունների երաշխիքը․ Ջոն Հոլթ»

Սեմյոն Սոլովեյչիկ Քաղաքավարի երեխանե՞ր

Այս հոդվածում հեղինակը խոսում է , թե արդյոք պե՞տք է  երեխաներին քաղաքավարություն սովորեցնել:
Նրա կարծիքով միայն արտաքին քաղաքավարությունը քիչ է, պետք է նաև ներքին քաղաքավարություն։Բայց ոչ բոլորն են հասկանում, որ այդ երկու տեսակի քաղաքավարությունները, թեև նույն բառով են արտահայտվում, բնույթով բոլորովին տարբեր երևույթներ են: Արտաքին քաղաքավարությունը սովորությունների, վարքի հմտությունների հավաքածու է. ներքին քաղաքավարության հիմքում ինչ-որ հոգեբանական կարողություն կա, հիշողության, ուշադրության, երաժշտական լսողության նման մի բան: Դա՝ այդ կարողությունը, համանմանությամբ կարելի է սրտի լսողություն անվանել:Պարտադիր չէ մասնագետ լինել նկատելու համար, որ մարդկանց սովորությունները (հմտությունները) և ընդունակությունները տարբեր կերպ են ձևավորվում: Հմտությունը պատվաստում են, ընդունակությունը՝ զարգացնում: Սովորությունը կապվում է մեքենայացման, իսկ ընդունակությունը՝ կյանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցման հետ։ Ինչն օգտակար է սովորություն ձևավորելիս, հաճախ վնասակար է ընդունակության զարգացման համար, և հակառակը: Продолжить чтение «Սեմյոն Սոլովեյչիկ Քաղաքավարի երեխանե՞ր»

Ջոն Հոլթի Մանկական հաջողությունների երաշխիքը

<<Խաղեր և փորձեր>> բաժին                                                                                                                                                                                                                                                                                    Ջոն Հոլթը պատմում է   Լիզայի՝  տասնվեցամսական խելացի ու համարձակ մի երեխա մասին։Նա սիրում է տարբեր իրերի ձեռք տալ և երկար զբաղվել դրանցով, զարմանալիորեն խելամիտ է. կարողանում է պտուտակներն ու այլ մանր առարկաներ հագցնել դրանց համար նախորոշված անցքերում: Գուցե փոքրիկ երեխաները մեր պատկերացրածի պես բնավ էլ անճարակ չեն։ Լիզայի սիրած խաղերից մեկը իմ գրպանից գնդիկավոր գրիչը հանելը, ապա դրա կափարիչը հագցնելն ու հանելն է: Продолжить чтение «Ջոն Հոլթի Մանկական հաջողությունների երաշխիքը»

Սեմյոն Սոլովեյչիկ ԵՐԵՍԱՌԱԾ ԵՐԵԽԱՆԵ՞Ր

Ինձ համար հիմնական դրույթը այն է ,որ երջանիկ, խնամված ,կերակրված երեխան ամենևին էլ եսասեր չի դառնում: Երես առած երեխա չի նշանակում կամակոր երեխա:                   Իմ տղաս հինգ տարեկան է և շրջապատված է անսահման սիրով: Նրա ցանկությունները աշխատում ենք կատարել բոլորս, բայց իր շրջապատում նա բոլորովին էգոիստ չէ: Շատ հարցերի շուրջ անընդհատ զրուցում եմ իր հետ , բայց անպայման ինքն իր կարծիքը հայտնում է: Շատ ակտիվ է և չեմ փորձում խանգարել նրան ,այլ ընդհակառակը փորձում եմ նրա շփումը այլ  երեխաների հետ  ավելացնել, որպեսզի նա դժվարություններ չունենա մարդկային փոխհարաբերություններում:

Ջոն Հոլթի«Մանկական հաջողությունների երաշխիքը»

Պնդումներ` որոնց հետ համամիտ եմ.                                                                                         1.Դատել, թե ինչպես է աշխատում մտածողությունը կամ ուղեղը դիագրամի մի քանի կորերի հիման վրա նույնն է, թե օվկիանոսի բնակիչների մասին դատենք հինգ դույլ ջուր ուսումնասիրելու միջոցով:                                                                                                                                2.Մարդկանց մտքերի և մտածողության մասին ավելին փորձել իմանալու համար մեր բացահայտման մեջ պետք է լինենք շատ զգույշ և համեստ:                                                3.Երեխաները հետաքրքիր արարածներ են և արժե նրանց ուշադրություն դարձնել:                          4.Եթե ավելի լավ հասկանանք այն միջոցները, պայմաներն ու հոգեվիճակը, որոնց առկայության դեպքում երեխաները աենից լավ են սովորում, և դպրոցը վերածենք այդպիսի միջավայրի, որտեղ նրանք հնարավորություն կունենան օգտագործելու և զարգացնելու իենց բնորոշ մտածողության և ուսուցման բնական ոճը, ապա մենք կկանխենք սյս դժբախտություննդրի մեծ մասը:      5.Անգամ ամենախելացի, ինքնադիտողական մեծ պաշարով օժտված ազնիվ մարդուն շատ տարիներ կպահանջվեն, որ հասկանա իր գլխում տեղի ունեցող երևույթների ամենաչնչին մասն անգամ:                                                                                                                                    Պնդումներ, որոնց հետ համամիտ չեմ.                                                                           1Մտածողության որոշ տեսակների համար մենք օգտվում ենք մի կիսագնդից, իսկ մյուս կիսագունդը պատասխանատու է մտածողության այլ տեսակների հաար:                             2.Դպրոցներն ավելի շատ են կառչում այն սխալ գաղափարից, որ կրթությունն ու ուսուցումը արտադրական գործընթացներ են, որոնք պետք է պլանավորել մինչև մանրագույն դետալները և պարտադրել պասիվ ուսուցիչներին ու առավել պասիվ աշակերտներին:(Ըստ իս անկախության սերունդը չի կարող պասիվ լինել):

Լեզվագործունեություն, մանկական ստեղծագործություն(առաջադրանք)

Երեխաները օժտված են անընդհատ ստեղծագործելու ունակությամբ:Կարելի է ամեն օր զարմանալ նրանց անսպառ երևակայությամբ: Հեքիաթն ավելի տպավորիչ դարձնելու համար կարելի է նրանց պատմել երկու տարբեր հեքիաթներ, ապա ըստ ընտրության երեխաները պետք է տիկնիկային թատրոնի միջոցով բեմադրեն դրանք : Երեխաներին պետք է հնարավորություն տալ բեմադրել յուրովի, իսկ խմբի մյուս մասնակիցները պետք է վերլուծեն , թե որ հատվածն էր փոխված, ապա առաջարկեն իրենց տարբերակները: Դա հնարավորություն կտա երեխաներին զարգացնել երևակայությունը, արտահայտել սեփական կարծիքը, դատողություններ կատարել։

Ջանի Ռոդարի ստեղծագործական հնարքները կարելի է կիրառել ամեն օր, ամեն իրավիճակում։